կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Էրդողանը Մակրոնին հրավիրել է Թուրքիա

Էրդողանը Մակրոնին հրավիրել է Թուրքիա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մոտ ապագայում կարող է այցելել Թուրքիա։ Այս մասին, ըստ Anadolu-ի, հոկտեմբերի 9-ին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Ստրասբուրգում թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը"

Նրա խոսքով՝ Մակրոնի այցը տեղի կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։ Նրանց վերջին հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։

«Մենք (թուրքական իշխանությունները) կհամակարգենք ջանքերը Ֆրանսիայի արտգործնախարարի հետ, որպեսզի այցը կայանա առաջիկայում»,- ասել է Չավուշօղլուն։

  • Կիսվել: