երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Հնարավոր է` Իրանն ու ՌԴ–ն գործընկերության մասին պայմանագիրը ստորագրեն հունվարին. Բաղայի

Հնարավոր է` Իրանն ու ՌԴ–ն գործընկերության մասին պայմանագիրը ստորագրեն հունվարին. Բաղայի

Հնարավոր է` Իրանն ու Ռուսաստանը հաջորդ տարվա հունվարին ստորագրեն համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը։ Ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային, գրում է parstoday.ir-ը:  

«Հուսով եմ` այդ փաստաթուղթը կստորագրվի դեյ (ավարտվում է 2025 թվականի հունվարի 19-ին. խմբ.) ամսվա վերջին»,- ասել է Բաղային։

Հիշեցնենք` Ռուսաստանն ու Իրանը համաձայնեցրել են երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը։ Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ փաստաթուղթը կարող է ստորագրվել Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ժամանակ, սակայն Վլադիմիր Պուտինն ու Մասուդ Փեզեշքիանը Թուրքմենստանում կայացած զրույցի ընթացքում պայմանավորվեցին, որ փաստաթուղթը կստորագրվի առանձին այցի ժամանակ:

 

  • Կիսվել: