ուրբաթ, հուլիս 5
5 / 7 / 2024
Հնարավոր է` Բայդենը հուլիսի վերջին Վաշինգտոնում հանդիպի Նեթանյահուի հետ. ԶԼՄ

Հնարավոր է` Բայդենը հուլիսի վերջին Վաշինգտոնում հանդիպի Նեթանյահուի հետ. ԶԼՄ

Սպասվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այս ամսվա վերջին կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Տեղեկությունը հայտնում է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին:
 
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ինչպես սպասվում է, հուլիսի վերջին կհանդիպեն Վաշինգտոնում»,- ասվում է հրապարակման մեջ:
Նշվում է, որ Իսրայելի վարչապետը հուլիսի 24-ին պետք է ելույթ ունենա ԱՄՆ Կոնգրեսի առջև:

  • Կիսվել: