ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հնարավոր է՝ Ադրբեջանն ու Պակիստանը ՀԱՊԿ պաշտոնական գործընկերոջ կարգավիճակ ստանան

Հնարավոր է՝ Ադրբեջանն ու Պակիստանը ՀԱՊԿ պաշտոնական գործընկերոջ կարգավիճակ ստանան

ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովը (ՀԱՊԿ ԽՎ) նպատակ ունի հիմնել ՀԱՊԿ ԽՎ գործընկեր պետությունների ինստիտուտ, որի անդամները խորհրդատվական ձայնի իրավունք կստանան, ինչպես նաև կկարողանան մասնակցել փաստաթղթերի պատրաստմանը և հավաքական որոշումների մշակմանը, գրում է «ՌԻԱ Նովոստին»-ն:

«Մի շարք պետություններ ՀԱՊԿ ԽՎ շրջանակում համագործակցության հետաքրքրություն են հայտնում: Այս առումով դիտորդի և գործընկերոջ կարգավիճակների շնորհումը ՀԱՊԿ-ում լրացուցիչ հնարավորություններ է ընձեռում ակտիվացնելու միջխորհրդարանական փոխգործակցությունը երկրների և միջազգային կազմակերպությունների հետ, որոնք կիսում են աշխատանքում մեր սկզբունքները», - ասել է ՌԴ Պետդումայի խոսնակ:

Աղբյուրը հիշեցնում է, որ այժմ ՀԱՊԿ ԽՎ-ում կան միայն դիտորդ երկրներ՝ Աֆղանստան և Սերբիա՝ անդամներից բացի։

Պետդումայի ԱՊՀ գործերի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ թեմայի առնչությամբ նշել է, որ նոր ձևաչափի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում շատ երկրներ, և նշել դրանցից երկուսին՝ Ադրբեջանին և Պակիստանին:

  • Կիսվել: