ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Հիմնականում Ադրբեջանի ու ձեր նախագահի դիրքորոշման շնորհիվ հաջողվեց կայունացնել իրավիճակը»․ Լուկաշենկոն ադրբեջանցի դեսպանի հետ քննարկել է ԼՂ հարցը

«Հիմնականում Ադրբեջանի ու ձեր նախագահի դիրքորոշման շնորհիվ հաջողվեց կայունացնել իրավիճակը»․ Լուկաշենկոն ադրբեջանցի դեսպանի հետ քննարկել է ԼՂ հարցը

Բելառուսի նախագահը երախտագիտություն է հայտնել ադրբեջանական կողմին երկիր նավթ մատակարարելու համար` անկախ արևմտյան երկրների հակազեցությանը: Այս մասին Լուկաշենկոն հայտարարել է Մինսկում Ադրբեջանի արտակարգ ու լիազոր դեսպան Լաթիֆ Գանդիլովի՝ դիվանագիտական ծառայության ավարտի կապակցությամբ կայացած հանդիպմանը, փոխանցում է BELTA-ն։

Լուկաշենկոն վստահեցրել է, որ Ադրբեջանը կարող է հույսը դնել Բելառուսի աջակցության վրա:

«Մենք պատրաստ ենք իրագործել այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Ադրբեջան վերջերս կատարած այցի ժամանակ»,- ասել է բելառուս ղեկավարը: 

Նա նաև անդրադարձել է Արցախյան պատերազմին՝ նշելով, որ բելառուսական կողմն անհանգստացած էր անցյալ տարի Ադրբեջանի ու Հայաստանի միջև սրված հակամարտության կապակցությամբ։

«Հիմնականում Ադրբեջանի ու ձեր նախագահի դիրքորոշման շնորհիվ ձեզ հաջողվեց կայունացնել իրավիճակն ու հասնել այն խնդիրների խաղաղ կարգավորմանը, որոնք գոյություն ունեին։ Իհարկե, խաղաղության ճանապարհը նոր է սկսվել»,- ասել է Լուկաշենկոն։

«Հիմնականում Ադրբեջանի և ձեր նախագահի դիրքրոշման շնորհիվ ձեզ հաջողվեց կայունացնել իրավիճակն ու հասնել առկա խնդիրների խաղաղ կարգավորման: Իհարկե, խաղաղության ուղին նոր է սկսում: Ե՛վ հայ, և՛ ադրբեջանցի ժողովուրդն արժանի է հանգիստ, խաղաղ կյանքի»,- ընդգծել է բելառուս առաջնորդը: 

  • Կիսվել: