ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
HIMARS-ի և 7 հազար օտարերկրյա այլ հրետանային արկերի պահեստ է ոչնչացվել․ ՌԴ ՊՆ

HIMARS-ի և 7 հազար օտարերկրյա այլ հրետանային արկերի պահեստ է ոչնչացվել․ ՌԴ ՊՆ

Ռուսական զորքերը Դնեպրոպետրովսկի շրջանում ոչնչացրել են ուկրաինական զինամթերքի պահեստը՝ HIMARS համազարկային կրակի համակարգի ավելի քան 100 ռեակտիվ արկերով և արտասահմանյան արտադրության ավելի քան 7 հազար խոշոր տրամաչափի հրետանային արկերով։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
 
Նշվում է, որ Ռուսաստանի զինված ուժերը հետ են մղել ուկրաինացի զինվորականների գրոհները Հարավ-Դոնեցկի ուղղությամբ Նովոմիխայլովկայի, Պավլովկայի և Շևչենկոյի մոտակայքում. ոչնչացվել է 10 միավոր տեխնիկա: Ուկրաինայի ԶՈւ-ն կորցրել է մինչև 60 մարդ։
Բացի այդ, ռուսական զորքերը մեկ օրում ոչնչացրել են ուկրաինական «Զապորոժիե» խմբավորման հրթիռահրետանային սպառազինության 4 պահեստ։
 
Ռուսական ՊՆ-ի ամփոփագրում նշվում է նաև, որ մեկ օրում ռուսական զորքերը կրակային դիրքերում ուկրաինական 62 հրետանային ստորաբաժանումներ են խոցել։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 276-րդ օրը։

  • Կիսվել: