ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Հիանալի է անցել. Թրամփը՝ իր ու Էրդողանի հանդիպման մասին

Հիանալի է անցել. Թրամփը՝ իր ու Էրդողանի հանդիպման մասին

Թուրքիան մտադիր է ձեռք բերել ամերիկյան F-16 և F-35 կործանիչներ: Այս մասին Սպիտակ տանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից առաջ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է նրան ընդունել Սպիտակ տանը։ Մենք միասին ճաշելու ենք և լուրջ ու կարևոր զրույց ենք ունենալու։ Մենք ակտիվորեն առեւտուր ենք անում Թուրքիայի հետ եւ պատրաստվում ենք շարունակել այդ համագործակցությունը՝ ընդլայնելով առեւտուրը։ Նրանք ցանկանում են ձեռք բերել F-16, F-35 կործանիչներ, և մենք դա կքննարկենք նրանց հետ այդ հարցը: Կարծում եմ՝ մեզ մի քանի շատ հետաքրքիր ժամ է սպասվում, և մենք կհասցնենք շատ բան անել»։

Նշենք նաև, որ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է մանրամասն քննարկել F-35 և F-16 կործանիչների մատակարարման հարցերը:

Հատկանշական է, որ Թրամփը հանդիպմանը ներկայացել է պիջակի վրա F-35 կրծքանշանով:

Հավելենք նաև, որ հանդիպումից հետո Թրամփը նշել է, որ Էրդողանի հետ իր հանդիպումը «հիանալի է անցել»։

 

 

  • Կիսվել: