ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումը պետք է հիմնված լինի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա. Բայրամով

ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումը պետք է հիմնված լինի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա. Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը չորեքշաբթի ժամանել է Իսրայել և հանդիպել իր գործընկեր Էլի Քոհենի հետ։

Արտգործնախարարները  առանձնազրույց են ունեցել, որից հետո Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացման արարողությանը հետևել է մամուլի ասուլիսը, որի ժամանակ  Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը խոսել է հայ- ադրբեջանական հարաբերությունների մասին։

«Եռակողմ հայտարարությամբ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը խաղաղ օրակարգ է առաջ քաշում, իսկ Հայաստանը սպառնում է ագրեսիվ հռետորաբանությամբ։ Ադրբեջանը կարծում է, որ հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի, և դա պետք է հիմնված լինի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա», - հայտարարել է Բայրամովը։ 

  • Կիսվել: