շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ՀՀ ԱԺ պատգամավորների գործունեության վերահսկողությունը դարձել է ավելի համակարգված, բայց դեռ շոշափելի արդյունքներ չկան․ GRECO-ն զեկույց է հրապարակել

ՀՀ ԱԺ պատգամավորների գործունեության վերահսկողությունը դարձել է ավելի համակարգված, բայց դեռ շոշափելի արդյունքներ չկան․ GRECO-ն զեկույց է հրապարակել

18 առաջարկություններից բավարար չափով կատարված են միայն 7-ը, 11 առաջարկություն կատարվել է մասամբ: Այս մասին ասված է Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմնի  GRECO-ի հերթական զեկույցում Գնահատման չորրորդ փուլի շրջանակում արված առաջարկությունների կատարման վերաբերյալ:

«Պատգամավորների էթիկայի օրենսգրքի նախագիծը և Ազգային ժողովի կանոնակարգում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը նախատեսում է ստեղծել պատգամավորների՝ էթիկայի նորմերին անդամների համապատասխանության վերահսկման մեխանիզմ, մշակվել է, բայց դեռ չի ներկայացվել GRECO-ի ուսումնասիրությանը: Պատգամավորների գործունեության վերահսկողությունը դարձել է ավելի համակարգված, բայց դեռ շոշափելի արդյունքներ չկան»,- ասվում է զեկույցում:

Զեկույցն այստեղ

  • Կիսվել: