կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
«Հեզբոլլահի» բոլոր տեսակի  գործողությունների արգելքը ինքնիշխան է, վերջնական և անդառնալի. Լիբանանաի նախագահ

«Հեզբոլլահի» բոլոր տեսակի գործողությունների արգելքը ինքնիշխան է, վերջնական և անդառնալի. Լիբանանաի նախագահ

«Հեզբոլլահի» բոլոր տեսակի ռազմական և անվտանգային գործողությունները, ինքնիշխան է, վերջնական և անդառնալի: Այս մասին հայտարարել է «Հեզբոլլահի» գործունեության արգելքի և զինաթափման վերաբերյալ Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի 2026 թվականի մարտի 3-ի իր ուղերձում:

«Լիբանանցի՛ ժողովուրդ, այսօր մենք կանգնած ենք մեր պետության գոյության և ինքնիշխանության վճռորոշ պահին։ Մենք թույլ չենք տա, որ որևէ կողմ Լիբանանը դարձնի պատանդ իր սեփական օրակարգերի կամ արտաքին շահերի համար։

Կառավարության այսօրվա որոշումը՝ արգելել «Հեզբոլլահի» բոլոր տեսակի ռազմական և անվտանգային գործողությունները, ինքնիշխան է, վերջնական և անդառնալի։ Լիբանանի տարածքում այլևս տեղ չկա զուգահեռ բանակների կամ պետության վերահսկողությունից դուրս զենքի համար։

Պատերազմի և խաղաղության որոշումը պատկանում է բացառապես Լիբանանի պետությանը և նրա սահմանադրական ինստիտուտներին։ Մենք հրահանգել ենք բանակին և անվտանգության ուժերին՝ անհապաղ տիրապետել իրավիճակին և թույլ չտալ որևէ հրթիռի արձակում կամ ռազմական սադրանք մեր սահմաններից։

Մենք ընտրում ենք օրենքի գերակայությունը և պետության հզորացումը։ Սա միակ ճանապարհն է՝ Լիբանանը փրկելու կործանումից և վերականգնելու մեր ժողովրդի անվտանգությունն ու արժանապատվությունը»։

Այս հայտարարությունը հաջորդեց «Հեզբոլլահի» կողմից հրադադարի խախտմանը, ինչից հետո նախագահ Աունը և վարչապետ Նավաֆ Սալամը որդեգրեցին «զրոյական հանդուրժողականության» քաղաքականություն՝ պահանջելով խմբավորման ամբողջական զինաթափում և անցում բացառապես քաղաքական գործունեության։

  • Կիսվել: