ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
«Հեզբոլլահ» շարժումն Իսրայելի դեմ հզոր հենակետ է». Լարիջանի

«Հեզբոլլահ» շարժումն Իսրայելի դեմ հզոր հենակետ է». Լարիջանի

Իրանը և այլ երկրներ քայլեր են ձեռնարկում Լիբանանի վերականգնման համար: Այս մասին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ կատարած այցի ժամանակ տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, տեղեկացնում է Mehr-ը։

Նշվում է, որ մամուլի ասուլիսը կազմակերպվել էր Լարիջանիի և Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերիի հանդիպումից անմիջապես հետո։ 

Խոսելով իրանասաուդյան հարաբերությունների և շեյխ Նաիմ Քասեմին Սաուդյան Արաբիա հրավիրելու մասին՝ նոր փուլ սկսելու նպատակով, Ալի Լարիջանին հայտարարել է. «Ինձ դուր է գալիս պարոն Նաիմ Քասեմի նախաձեռնությունը և ես հիացած եմ դրանով: Սաուդյան Արաբիայի կառավարությունը մեր եղբայրական և մահմեդական կառավարությունն է և մենք համատեղ խորհրդակցություններ ենք անցկացնում։ Այսօր համագործակցության օրն է և իսլամական աշխարհը կանգնած է ընդհանուր թշնամու առջև։ Նաիմ Քասեմի աշխատանքը ճիշտ էր»:

Նա խոսել է նաև «Հեզբոլլահ» շարժման մասին, որը Լիբանանի իշխանությունները մտադիր են զինաթափել Իսրայելի և ԱՄՆ-ի խնդրանքով։

««Հեզբոլլահը» Իսրայելի դեմ հզոր ամրոց է և նրանք իրենց զոհաբերում են հանուն լիբանանյան ժողովրդի բարօրության։ Մեր կարծիքով, ցանկացած քաղաքական շարժում, որը կարող է նպաստել լիբանանյան ժողովրդի բարօրությանը, օգտակար է»,-նշել է Լարիջանին:

  • Կիսվել: