երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենը չհայտարարված այց է կատարել Իսրայել

Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենը չհայտարարված այց է կատարել Իսրայել

ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիստոֆեր Ռեյը չհայտարարված այց է կատարել Իսրայել: 

Ռեյը հայտարարել է, որ ՀԴԲ-ն կշարունակի աջակցություն ցուցաբերել Իսրայելին, ինչպես նաև ընդգծել է երկու երկրների միջև համագործակցության կարևորությունը, որն անվանել է «վաղեմի, սերտ և ամուր գործընկերություն»․ ասվում է հաղորդագրության մեջ:

Նաև նշվում է ՀԴԲ-ի վճռականությունն՝ ապահովելու իր դաշնակիցների անվտանգությունը. «ՀԴԲ -ն պատասխանել է և կշարունակի պատասխանել Իսրայելի խնդրանքներին՝ աջակցելու իր քաղաքացիներին ահաբեկչական սպառնալիքներից և գործողություններից»։

  • Կիսվել: