կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Հերքում ենք Թուրքիայի ուղղությամբ հրթիռների արձակման մասին ցանկացած հաղորդագրություն. Իրանի ՊՆ

Հերքում ենք Թուրքիայի ուղղությամբ հրթիռների արձակման մասին ցանկացած հաղորդագրություն. Իրանի ՊՆ

Իրանի զինված ուժերը հերքել է Թուրքիայի տարածքում հրթիռի արձակման մասին տեղեկությունները և հայտարարել, որ Թեհրանը հարգում է Թուրքիայի ինքնիշխանությունը, հաղորդում է IRNA-ն։

«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը հարգում են հարևան և բարեկամ երկրի՝ Թուրքիայի ինքնիշխանությունը և հերքում են այդ երկրի ուղղությամբ հրթիռների արձակման մասին ցանկացած հաղորդագրություն», - ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ՝ մարտի 4-ին, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Թուրքիայի օդային տարածքում բալիստիկ հրթիռի խոցման մասին։

Wall Street Journal-ն էլ պնդել էր, որ իրանական հրթիռը, որը որսացել էր ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգը, ուղղված է եղել Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազա, որը երկար ժամանակ համարվում է Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի կենտրոնը:

  • Կիսվել: