Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարները
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլի հետ, հայտնել է Թուրքիայի ռազմական գերատեսչությունը, տեղեկացնում է ԱՊԱ-ն:
Նշվում է, որ քննարկումների ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանում պաշտպանության և անվտանգության երկկողմ հարցերի, մասնավորապես՝ Սիրիայում վերջին իրավիճակի շուրջ: