Հեռախոսազրույց են ունեցել Եվրոպական խորհրդի նախագահն ու Ալիևը
Այսօր հեռախոսազրույց են ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան ևԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Կոշտան ցավակացություն է հայտնել օրեր առաջ ադրբեջանական AZAL ինքնաթիռի կործանման կապակցությամբ։
Նա, մասնավորապես, ասել է. «Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքներին, Ադրբեջանի ժողովրդին և կառավարությանը ողբերգական կորստի կապակցությամբ: Եվրոպական խորհուրդն աջակցում է վթարի անաչառ և թափանցիկ հետաքննությանը։ Մենք ակնկալում ենք մոտ ապագայում հանդիպել նախագահ Ալիևի հետ՝ շարունակելու մեր համագործակցության ամրապնդումը»: