շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Հեռացե՛ք այստեղից՚ Նեթանյահուն զգուշացրել է Գազայի բնակիչներին

Հեռացե՛ք այստեղից՚ Նեթանյահուն զգուշացրել է Գազայի բնակիչներին

Խոսքս ուղղում եմ Գազայի բնակիչներին. ուշադի՛ր լսեք ինձ, դուք նախազգուշացվել եք, հեռացե՛ք այստեղից։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, տեղեկացնում է Times of Israel-ը:

Նա ասել է, որ վերջին երկու օրվա ընթացքում Գազայում ոչնչացվել է ահաբեկչական 50 բազա: Վարչապետի խոսքով՝ սա նախերգանքն է հիմնական լայնածավալ գործողության։

«Մենք ինտենսիվ պատերազմ ենք մղում մի քանի ճակատներում։ Մենք պայքարում ենք ահաբեկչության դեմ՝ Եմենում, Գազայում, Լիբանանում՝ «Հըզբոլլահ»-ի և Իրանի հետ, որը աջակցում է նրանց բոլորին։ Մենք չենք նահանջելու։ Մենք կուժեղացնենք մեր գործողությունները և կհասնենք մեր բոլոր նպատակներին»,-ասել է Նեթանյահուն՝ Գազայի հատվածի անկլավի բնակիներին կոչ անելով լքել քաղաքը:

  • Կիսվել: