ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
ՀԴԲ-ն Նյու Օռլեանի վրաերթի վայրում պայթուցիկ սարքեր է հայտնաբերել

ՀԴԲ-ն Նյու Օռլեանի վրաերթի վայրում պայթուցիկ սարքեր է հայտնաբերել

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները Նոր Օռլեանում (Լուիզիանա նահանգ), որտեղ մեքենան մխրճվել էր մարդկանց ամբոխի մեջ, ենթադրյալ պայթուցիկ սարքեր են հայտնաբերել։ Այս մասին հայտարարել է հատուկ ծառայության ներկայացուցիչ Ալետա Դունկանը տեղական իշխանությունների մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է Fox News հեռուստաալիքը։

Նրա խոսքով, ներկայումս սակրավորները ստուգում են տեղում հայտնաբերված առարկաների վտանգավորության աստիճանը, որոնք նման են ինքնաշեն պայթուցիկ սարքերի: Այդ կապակցությամբ նա տեղի բնակիչներին խնդրել է լքել Բուրբոն փողոցում տեղի ունեցած միջադեպի տարածքը։

Դունկանն ընդգծել է, որ ՀԴԲ-ն կատարվածը դեռ չի որակել որպես ահաբեկչություն։

  • Կիսվել: