չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ՀԲ-ն հայտարարել է ՌԴ-ում և Բելառուսում բոլոր ծրագրերը դադարեցնելու մասին

ՀԲ-ն հայտարարել է ՌԴ-ում և Բելառուսում բոլոր ծրագրերը դադարեցնելու մասին

Համաշխարհային բանկը (ՀԲ) դադարեցնում է բոլոր ծրագրերը Ռուսաստանում և Բելառուսում՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից և ՛՛Ուկրաինայի ժողովրդի դեմ թշնամական գործողություններից՛՛ հետո, տեղեկացնում է VOA-ն։

Ինչպես նշված է բանկի տարածած հայտարարության մեջ՝ Ռուսաստանում նոր վարկեր և ներդրումներ չեն հաստատել 2014 թվականից ի վեր՝ Ղրիմը ՌԴ-ին միացնելուց հետո։

Նշվում է նաև, որ բանկը հայտնել է, որ Բելառուսին չի հաստատել նոր վարկեր 2020 թվականից ի վեր, երբ ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց երկրի նկատմամբ՝ վիճելի նախագահական ընտրությունների պատճառով:

 

  • Կիսվել: