շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Հայտնի են Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու պայմանների մասին նոր գործարքի մանրամասները

Հայտնի են Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու պայմանների մասին նոր գործարքի մանրամասները

ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու պայմանների մասին նոր գործարքը նախատեսում է մինչեւ 2020թ․ վերջը տեւող անցումային շրջան, հնարավոր է՝ նաեւ եւս մեկ տարի, ընդ որում՝ կողմերը գտել են «իրավաբանորեն գործող լուծում», որը թույլ կտա խուսափել իռլանդական լիարժեք սահմանից, ասել է Brexit-ի հարցով ԵՄ գլխավոր բանակցող Միշել Բարնյեն, տեղեկացնում է Reuters-ը։

Բրիտանիան կձգտի ԵՄ-ից դուրս գալուց հետո Դաշինքի հետ կնքել ազատ առեւտրի մասին հավակնոտ համաձայնագիր, որը կնախատեսի զրոյական տուրքեր եւ քվոտաների բացակայություն, հայտնել է Եվրահանձնաժողովը։

Բորիս Ջոնսոնը վստահ է, որ գործարքը հավանության կարժանանա մինչեւ հոկտեմբերի 31-ը, երբ Բրիտանիան պետք է դուրս գա ԵՄ-ից, ասել է Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչը:

Նա նաեւ նշել է, որ քվեարկությունը խորհրդարանում կանցկացվի շաբաթ օրը:

Նշվում է նաեւ, որ ընդդիմության առաջնորդ Ջերեմի Քորբին դժգոհություն է հայտնել նոր համաձայնագրի շուրջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: