չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ղազախստանը մասնակի զորահավաքից խուսափելու համար հետախուզվող քաղաքացիներին կարտահանձնի Ռուսաստան

Ղազախստանը մասնակի զորահավաքից խուսափելու համար հետախուզվող քաղաքացիներին կարտահանձնի Ռուսաստան

Ղազախստանի ՆԳՆ միգրացիոն ծառայության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Ասլան Ատալիկովը հայտնել է, որ սեպտեմբերի 21-ից Ղազախստանի տարածք է մուտք գործել մոտ 98 հազար ՌԴ քաղաքացի, իսկ նույն ժամանակահատվածում հանրապետությունը լքել է ավելի քան 64 հազար ռուս։

«Ղազախստանը մասնակի զորահավաքից խուսափելու համար հետախուզվող քաղաքացիներին կարտահանձնի Ռուսաստան։ Մինչ օրս սահմանային ծառայությունից ստացած տվյալներով՝ սեպտեմբերի 21-ից ի վեր Ղազախստան է մուտք գործել մոտ 98 հազար ռուս, մեկնել է 64 հազար 234 ռուս»,- պարզաբանել է Ատալիկովը։

Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտնել էր, որ Աստանան բանակցություններ կվարի Մոսկվայի հետ՝ հանրապետություն ժամանող ՌԴ քաղաքացիների աճի խնդիրը լուծելու համար։ Տոկաեւը նշել է, որ այս ռուսների մեծ մասը ստիպված է եղել լքել հայրենիքը «ներկայիս անելանելի իրավիճակի պատճառով»։ Հանրապետության ղեկավարը հորդորել է հոգ տանել այդ մարդկանց մասին և ապահովել նրանց անվտանգությունը՝ ընդգծելով, որ դա քաղաքական և մարդասիրական խնդիր է։ Տոկաևը կառավարությանը հանձնարարել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ։

  • Կիսվել: