շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայտնի է՝ ինչու է Չինաստանի ղեկավարը մերժել G20-ի գագաթնաժողովում Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ հանդիպումը

Հայտնի է՝ ինչու է Չինաստանի ղեկավարը մերժել G20-ի գագաթնաժողովում Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ հանդիպումը

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը մերժել է Բալիում G20 գագաթնաժողովի շրջանակում Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ երկկողմ հանդիպումը ՝ Թայվանին Մեծ Բրիտանիայի աջակցության պատճառով, գրում է Daily Mail-ը:

Չինաստանի կառավարության կողմից վերահսկվող Global Times թերթը խմբագրական հոդվածում ասել է, որ հանդիպումը չի կայացել, քանի որ Սունակը չի բացառել ռազմական օգնության ուղարկումը Թայվան՝ պաշտպանելու երկիրը կոմունիստական Չինաստանից: Հաղորդվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետի դիրքորոշումը նյարդայնացրել է Պեկինին:

«Լոնդոնն իսկապես պետք է խորհի նման հայտարարության հետևում կանգնած ուղերձի մասին, ինչպես և բոլոր մյուս երկրներն ու ուժերը, որոնք փորձում են խաղալ «Թայվանի խաղաքարտը»՝ սպառնալով Չինաստանի ինքնիշխանությանը: Քանի դեռ Լոնդոնը չի դադարեցնում իր սադրիչ վարքագիծը Պեկինի հիմնական գծի հետ կապված հարցերի շուրջ, երկկողմ հարաբերությունների բարելավման հույս չկա։ Մեծ Բրիտանիան ոչնչացրեց Չինաստանի հետ երկխոսության հնարավորությունը», - ասվում է հոդվածում:

Global Times-ը հաղորդում է, որ Չինաստանում քաղաքական գործիչները խնդրել են Մեծ Բրիտանիային «դադարեցնել սխալ ազդանշաններ ուղարկել Թայվանի անջատողական ուժերին» և աջակցել «մեկ Չինաստանի սկզբունքին»:

  • Կիսվել: