երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Հայտնի է՝ ինչ հարցեր է քննարկելու Օվերչուկը Թեհրանում

Հայտնի է՝ ինչ հարցեր է քննարկելու Օվերչուկը Թեհրանում

Ռուսական պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետներ Ալեքսեյ Օվերչուկի և Վիտալի Սավելևի գլխավորությամբ դեկտեմբերի 23-ին ժամանել է Թեհրան։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Այցի ծրագրի համաձայն՝ ուղևորության շրջանակներում նախատեսված է ՌԴ պատվիրակության հանդիպումն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Նաև ենթադրվում են Ռուսաստանի փոխվարչապետների բանակցություններն Իրանի առաջին փոխնախագահ Մոհամադ Ռեզա Արեֆի և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղի հետ։

Ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն Իրանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համատեղ աշխատանքն ազատ առևտրի գոտու շուրջ լիաֆորմատ համաձայնագրի շրջանակներում, որը գտնվում է բոլոր մասնակից երկրների կողմից վավերացման ավարտական փուլում, ինչպես նաև համագործակցությունը միավորման շրջանակներում՝ Իրանի՝ ԵԱՏՄ-ում դիտորդ պետության կարգավիճակ ստանալուց հետո։ 

Բացի այդ, օրակարգում ներառված են տրանսպորտային հաղորդակցության և նոր տրանսպորտային միջանցքների զարգացման հարցեր։

 

  • Կիսվել: