երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հայտնի է՝ ինչ է Մակրոնին հյուրասիրել Պուտինը

Հայտնի է՝ ինչ է Մակրոնին հյուրասիրել Պուտինը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին հյուրասիրել է ռուսական և եվրոպական ճաշատեսակներ, ինչպես նաև ռուսական գինիներ:

 

Կրեմլում երկու առաջնորդների ավելի քան 5 ժամ տևած բանակցությունների մի մասը տեղի է ունեցել աշխատանքային ճաշի ընթացքում։ Ճաշացանկը ներառում էր յոթ ճաշատեսակ  և ռուսական երկու տեսակի գինի՝ Chardonnay և Rebo, արտադրված Usadba Divnomorskoye-ի կողմից:

Ուտեստներից, որոնք ՌԴ առաջնորդը հյուրասիրել է Մակրոնին, եղել են լանգուստինով թրջած խնձոր, սպանախ ռավիոլի, ձկան ապուր հինգ տեսակի ձկներից և կոճապղպեղի շերբեթ։ Հիմնական ճաշատեսակի համար՝ թառափի սթեյք, պտիտիմ տեսակի պաստայով և եղնիկի միս՝ քաղցր կարտոֆիլով և մոշով: Դեսերտի համար Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի նախագահներին մատուցել են տանձի տորթ՝ վանիլային պաղպաղակով: Այս մասին հայտնել են Պուտինի մամուլի ծառայությունից։

Պուտինի ու Մակրոնի հանդիպումն ավարտվել է կեսգիշերին մոտ, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները ամփոփիչ մամուլի ասուլիս են հրավիրել։

Նախագահ Պուտինը նշել է, որ երկու տարի չէր տեսել Մակրոնին, և շատ հարցեր կային, որոնք պետք է քննարկվեին ուղիղ ձևաչափով։ Ֆրանսիայի ղեկավարն էլ նշել է, որ Ռուսաստանի հետ երկխոսությունն անհրաժեշտ է որպես եվրոպական մայրցամաքի իրական կայունություն և անվտանգություն ապահովելու միակ միջոց։

Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի ղեկավարը մտադիր է այսօր Կիևում հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

 

  • Կիսվել: