Հայտնի է Ֆրանսիայի կառավարության նոր կազմը
Հայտարարվել է Ֆրանսիայի նոր կառավարության կազմը Սեբաստիան Լըկորնյուի վարչապետի պաշտոնում վերանշանակվելուց երկու օր անց։ Այս մասին հայտարարվել է կիրակի՝ հոկտեմբերի 12-ին, Ելիսեյան պալատի կայքում։
Արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ռոլան Լեկյուրը, մշակույթի նախարար Ռաշիդա Դատին և արդարադատության նախարար Ժերար Դարմանենը շարունակում են մնալ իրենց պաշտոններում։ Զինված ուժերի նախարար է դարձել աշխատանքի նախկին նախարար Կատրին Վոտրենը։
Ֆրանսիական AFP լրատվական գործակալության հաղորդմամբ՝ նոր կաբինետի ավելի քան 30 նախարարների, փոխվարչապետերի և փոխնախարարների թվում «կան մի քանի գործիչներ, որոնք քիչ հայտնի են հանրությանը»։
Ելիսեյան պալատի հայտարարության համաձայն՝ նախագահ Էմանուել Մակրոնը նոր կառավարության բոլոր անդամներին կհրավիրի նիստի հոկտեմբերի 14-ին, ժամը 10:00-ին։


