չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Հայտնի է դարձել Թուրքիայում ընկած երրորդ ԱԹՍ-ի մասին

Հայտնի է դարձել Թուրքիայում ընկած երրորդ ԱԹՍ-ի մասին

Թուրքիայի արևմուտքում՝ Բալըքեշիր գավառում անօդաչու թռչող սարք է ընկել, տեղեկացնում է DHA գործակալությունը:

Նշվում է, որ անօդաչուն վայր է ընկել Մարմարի ծովից հարավ գտնվող Մանյաս քաղաքի շրջանում: Դատելով լուսանկարներից և տեսանյութերից՝ խոսքը ռուսական «Մերլին-BP» հետախուզական դրոնի մասին է, թեև դրա պատկանելությունը թուրքական իշխանությունների կողմից պաշտոնապես դեռ չի հաստատվել:

Աղբյուրն ընդգծում է նաև, որ միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին, սակայն դրա մասին հաղորդվել էյտնի է դարձել միայն հիմա

Հավելենք նաև, որ երեկ հայտնի է դարձել, որ ռուսական «Օրլան-10» հետախուզական անօդաչու թռչող սարքը վայր է ընկել Ստամբուլից ոչ հեռու գտնվող Խոջաելի գավառում, իսկ դեկտեմբերի 15-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ թուրք զինծառայողները Սև ծովի վրա «վերահսկողությունից դուրս եկած» դրոն են խոցել:

  • Կիսվել: