Հայտնի է դարձել Նոր Օռլեանում ահաբեկչության կազմակերպչի անունը
Հայտնի է դարձել Նոր Օռլեանում (Լուիզիանա) ահաբեկչության կազմակերպչի անունը․ նա ԱՄՆ քաղաքացի 42-ամյա Շամսուդ-Դին Ջաբարն է, հայտնել է Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI): Նշենք, ոչ ՀԴԲ-ն Նոր Օռլեանում ամբոխի վրա ավտոմեքենայի հարձակումը հետաքննում է որպես ահաբեկչություն
Շամսուդ-Դին Ջաբարը ԱՄՆ-ի քաղաքացի է, ծնվել և բնակվել է Թեքսաս նահանգում։ Ջաբարը ծառայել է ԱՄՆ-ի բանակում ավելի քան 10 տարի: Ահաբեկչի մոտ եղել է ԴԱԻՇ-ի դրոշը, CNN-ին հայտնել են իրավապահ մարմինների աղբյուրները։
Մեքենայում, ենթադրաբար, մի քանի պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել։ Քննիչներն ուսումնասիրում են Ջաբարի քաղաքական և կրոնական հայացքները, ինչպես նաև նրա կապը ԴԱԻՇ-ի հետ։