երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Հայտնաբերվել են կործանված ինքնաթիռի սև արկղերը․ մանրամասներ

Հայտնաբերվել են կործանված ինքնաթիռի սև արկղերը․ մանրամասներ

Կորեայի Հանրապետության իշխանությունները Մուանի օդանավակայանում հայտնաբերել են Jeju Air ավիաընկերության կործանված ինքնաթիռի սև արկղերը։

Այս մասին հայտնել է Yonhap News հեռուստաընկերությունը՝ հղում անելով Պետական տարածքների, ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարությանը։

«Ինչ վերաբերում է սև արկղերին, ապա հայտնաբերվել են ձայնագրող սարքերը»,- հայտնել են նախարարությունից։

Հեռուստաալիքը պարզաբանում է, որ սարքերից մեկը գրանցում է թռիչքի տվյալները, իսկ երկրորդը՝ օդաչուների խցիկում խոսակցությունները։

  • Կիսվել: