ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայտնաբերվել է կորոնավիրուսը երկու օրով «ճնշող» դեղամիջոցը. Antiviral Research

Հայտնաբերվել է կորոնավիրուսը երկու օրով «ճնշող» դեղամիջոցը. Antiviral Research

Ավստրալիայի Մոնաշ համալսարանի և Մելբուրնի Թագավորական հիվանդանոցի գիտնականները գտել են դեղամիջոց, որը երկու օրով «ճնշում» է կորոնավիրուսը: Արդյունքները հրապարակվել են «Antiviral Research» պորտալում:

Հետազոտողները վերլուծել են ինվերմեկտինի ազդեցությունը կորոնավիրուսով վարակված բջիջների վրա, որտեղ վարակվելուց երկու ժամ հետո ավելացրել են հակապարազիտային դեղամիջոց: Պարզվել է, որ դեղամիջոցի մեկ դեղաչափը 24 ժամվա ընթացքում կրճատել է վիրուսային ՌՆԹ-ի քանակը 93 տոկոսով, իսկ երկու օր հետո՝ 99 տոկոսով:

 

Ըստ գիտնականների, փորձի ընթացքում ինվերմեկտինը թունավոր ազդեցություն չի ունեցել նմուշների վրա:

  • Կիսվել: