ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
Հայկական ընկերությունները կարող են հայտնվել Եվրամիության պատժամիջոցների ներքո

Հայկական ընկերությունները կարող են հայտնվել Եվրամիության պատժամիջոցների ներքո

Արևմտյան մամուլը Հայաստանը դասում է այն երկրների շարքում, որոնց միջոցով Մոսկվան ներմուծում է ռազմաարդյունաբերական ոլորտի արգելլված ապրանքներ։

Միջազգային մամուլը շարունակում է անդրադառնալ արևմտյան պատժամիջոցների ներքո գտնվող, մասնավորապես՝ ռազմական նշանակության ապրանքների ներկրմանը Ռուսաստան, և այդ շղթայում Հայաստանի դերակատարությանը: Գրում է «Ամերիկայի Ձայնը»։

Որոշ հրապարակումների համաձայն, հայաստանյան ընկերությունները ևս ներառված են Եվրամիության (ԵՄ) նոր պատժամիջոցների ցանկում՝ 11-րդ փաթեթում, որը շուտով կհրապարակվի Բրյուսելի կողմից:

Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 11-րդ փաթեթի մասին Կիևում ազդարարեց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը: Նրա խոսքով, այն կթիրախավորի ոչ ռուսաստանյան ընկերությունները, որոնք օգնում են Մոսկվային ուղղակի կամ անուղղակի շրջանցել արևմտյան պատժամիջոցները:

Bloomberg գործակալության փոխանցմամբ, փաթեթը նախատեսում է պատժամիջոցների կիրառել ավելի քան 35 ընկերությունների նկատմամբ՝ Իրանից, Չինաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, ինչպես նաև Ուզբեկստանից և Հայաստանից, քանի որ վերջիններս աջակցում են Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրին:

  • Կիսվել: