հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայկական եկեղեցու վրա հարձակումն անընդունելի է. Թուրքիայի արդարադատության նախարար

Հայկական եկեղեցու վրա հարձակումն անընդունելի է. Թուրքիայի արդարադատության նախարար

Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը դատապարտել է Ստամբուլի Սկյուտար շրջանի Քուզգունջուք թաղամասի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա ռասիստական հողի վրա կատարված հարձակումը։

Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը Գյուլը «Twitter»-ում թեմայի վերաբերյալ արել է հետևյալ գրառումը․

«Դատապարտում եմ Քուզգունջուքի հայկական եկեղեցու վրա իրականացված հարձակումը։ Այլոց սրբությունների նկատմամբ հարգանքը մեր հիմնական սկզբունքներից մեկն է։ Իրավական պետության մեջ այսպիսի գործողությունները երբեք ընդունելի չեն»։

Հիշեցնենք, որ անհայտ անձը մայիսի 23-ն վայրագորեն պոկել էր եկեղեցու մուտքի դարպասների վրա տեղադրված խաչը և նետել մայթին։

  • Կիսվել: