«Հայաստանը Ռուսաստանին նայում է որպես իր հիմնական շուկայի». Օվերչուկ
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հարցազրույց է տվել «ՏԱՍՍ» գործակալությանը՝ խոսելով տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման, եռակողմ բանակցությունների, փոխվարչապետերի հանդիպման և հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններից։
Օվերչուկը, մասնավորապես, հայտարարել է. «Հայաստանի տնտեսությունը շատ ակտիվ աճ է գրանցում՝ նախորդ տարի այն կազմել է 12,6%։ Սա աշխարհի ամենաբարձր տնտեսական աճի տեմպերից մեկն է, և բոլորը հասկանում են, որ այս տնտեսական հրաշքի պատճառները հայ ձեռներեցների բիզնես որակներն են՝ բազմապատկված Ռուսաստանի և ԵԱՏՄ այլ երկրների խոշոր տնտեսություն անարգել մուտքով։ Տնտեսության՝ նման ընդլայնումը պահանջում է համապատասխան զարգացած տրանսպորտային հաղորդակցություն՝ ապահովելու Հայաստանի մուտքը համաշխարհային շուկաներ։
Միևնույն ժամանակ, Հայաստանը Ռուսաստանին նայում է որպես իր հիմնական շուկայի։ Անցյալ տարի Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտուրն աճել է ավելի քան 83%-ով։ Այս տարի հունվար-ապրիլին աճը 96% է։ Հայաստանի ղեկավարությունը ձգտում է հնարավորինս արագ ապաշրջափակել երկիրը»։