չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հայաստանն ու Ադրբեջանը՝ նոր պատերազմի շեմի՞ն. ֆրանսիական պարբերական

Հայաստանն ու Ադրբեջանը՝ նոր պատերազմի շեմի՞ն. ֆրանսիական պարբերական

Ֆրանսիական atlantico.fr պարբերականը անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին, նշելով, որ մինչ Լեռնային Ղարաբաղը արդեն երեք ամիս գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ, խոշոր տերությունները փորձում են արագացնել դիվանագիտական ​​ուղիները, սակայն Բաքվի հռետորաբանությունը գնալով ավելի ռազմատենչ է դառնում և հայերի դեմ նոր ռազմական հարձակման մտավախություն  առաջացնում: 

«Ադրբեջանը բանակցությունների համատեքստում նոր պահանջներ է առաջադրում։ Վերջինը վերաբերում է 1918 թվականից հետո Լեռնային Ղարաբաղից «տեղահանված» ադրբեջանցիների վերադարձին, ինչպես նաև 1991 թվականին ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակումը նշանավորեց Ադրբեջանի և Ռուսաստանի միջև անկլավի ինքնիշխանության շոիրջ առաջին հակամարտության սկիզբը։ Ըստ Բաքվի՝ տուժել են մոտ 200 հազար, այսպես կոչված, «արևմտյան» ադրբեջանցիներ, ովքեր փոխադարձության սկզբունքով պահանջում են իրենց համար նույն իրավունքները, ինչ տեղի հայերը։ Անկլավի նկատմամբ իր ինքնիշխանության ճանաչման դեպքում Ադրբեջանն իսկապես նրանց խոստանում է սեփական քաղաքացիների կարգավիճակին հավասար կարգավիճակ, ինչին, սակայն, Հայաստանի իշխանությունները խիստ կասկածանքով են վերաբերում։ Երևանը մերժեց այս խնդրանքը՝ որպես քաղաքական մանևր՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի բնակիչների նկատմամբ սեփական պահանջների ծավալը նվազեցնելուն։

Չբավարարելով աճող տարածքային և էթնիկ պահանջները՝ Բաքուն կարող է կրկին ուժ կիրառել խնդիրը լուծելու համար, ինչպես դա արեց 2020 թվականի աշնանը 44-օրյա պատերազմի ժամանակ։

Ադրբեջանը ցույց տվեց, որ ուժ է կիրառելու չլուծված վեճը լուծելու համար ԵԱՀԿ Մինսկի խմբի 30 տարվա դիվանագիտական ​​ջանքերից հետո, և 44-օրյա պատերազմն այս գործընթացի սկիզբն էր։ Այսօր Բաքուն երազում է այն ավարտին հասցնել, իսկ դա պահանջում է միջազգային հանրության արձագանքը, ցանկալի է՝ նախապես»,- գրում է պարբերականը։

 

  • Կիսվել: