ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Հայաստանն ու Ադրբեջանը կոնկրետ քայլեր են ձեռնարկում խաղաղության հասնելու համար․ ԵՄ հանձնակատար

Հայաստանն ու Ադրբեջանը կոնկրետ քայլեր են ձեռնարկում խաղաղության հասնելու համար․ ԵՄ հանձնակատար

Պատերազմը լավ բան չէ, այն կյանքեր է կործանում և միշտ լի է ծանր հետևանքներով ու խորը վերքերով։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին օկուպացված Ակնա կատարած այցի ժամանակ ասել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը։

՛՛Ես կցանկանայի ընդգծել երեք հիմնական կետ. առաջինը՝ ոչ մի պատերազմ լավ արդյունքներ չի տալիս։ Պատերազմը խաթարում է մարդկանց կյանքը, խորը վերքեր է հասցնում, իսկ դրա ծանր հետևանքները մնում են երկար տարիներ։ Երկրորդ՝ խաղաղությունը հնարավոր է։ Խաղաղության համար անհրաժեշտ է դադարեցնել պատերազմը, քայլեր ձեռնարկել հաշտեցման ուղղությամբ և կենտրոնանալ ապագայի այս տեսլականի վրա։ Ադրբեջանի և Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը դրա օրինակ են։ Երրորդ՝ Եվրամիությունը պատրաստ է աջակցել այս գործընթացին։ Հուսով եմ, որ այսօր կստորագրվի ֆինանսական համաձայնագիր և որ այս փաստաթուղթը ֆինանսական օգնություն կտրամադրի տարածաշրջանի զարգացմանը, մասնավորապես՝ առողջապահական համակարգի ամրապնդմանը՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: