ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև ընդունված այս համաձայնագիրը ճանապարհ է հարթում բովանդակալից բանակցությունների համար. ԵԱՀԿ գործող նախագահ

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընդունված այս համաձայնագիրը ճանապարհ է հարթում բովանդակալից բանակցությունների համար. ԵԱՀԿ գործող նախագահ

ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման ողջունել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցություններից հետո ընդունած որոշումը Լեռնային Ղարաբաղում հումանիտար հրադադար հայտարարելու մասին։

«ԵԱՀԿ գործող նախագահ (Ալբանիայի վարչապետ) Էդի Ռաման ողջունում է հումանիտար հրադադարի որոշումը, որը Մոսկվայում բանակցություններից հետո նոր է ուժի մեջ մտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։ Կայունություն է պետք ինչպես հակամարտության գոտում, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ղեկավարությամբ ընթացող բանակցություններում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընդունված այս համաձայնագիրը ճանապարհ է հարթում բովանդակալից բանակցությունների համար», - ասված է Ալբանիայի ներկայացուցչի  Twitter-ի էջում

 




  • Կիսվել: