չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղղակի շփումները շատ թե քիչ ակտիվ են. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղղակի շփումները շատ թե քիչ ակտիվ են. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղղակի շփումները հիմա շատ թե քիչ ակտիվ են: 

Այս մասին հայտնել է Հայաստանի վարչապետ Նիոկլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ՝ մանրամասներ ներկայացնելով Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացից:

«Այս ընթացքում ամենատարբեր դրվագներ են եղել՝ միջնորդավորված և ուղղակի շփումներում: Հիմա ըստ էության շատ թե քիչ ակտիվ են Հայաստանի և Ադբեջանի միջև ուղղակի շփումները: Հիմնականում աշխատանքային կապուղիներ կան աշխատելու մասնավորապես իմ աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջև»,-ասել է վարչապետը: 

Այդ կապուղիներով դեկտեմբերի 7-ին ընդունվել է համատեղ հայտարարությունը, որի արդյունքում Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 32 գերի: 

«Աշխատանքային թեման խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքն է»,-նշել է Փաշինյանը:

Ըստ վարչապետի, Հայաստանն ու Ադրբեջանն աշխատում են խաղաղության պայմանագրի տեքստի վրա ու հաջորդաբար իրար ուղարկում:

  • Կիսվել: