երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ԵՄ-ն այսօր սկսել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի մոնիթորինգի առաքելություն իրականացնել․ Բորել

ԵՄ-ն այսօր սկսել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի մոնիթորինգի առաքելություն իրականացնել․ Բորել

Եվրամիությունն այսօր սկսել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի մոնիթորինգի առաքելություն իրականացնել։ Այս մասին հայտնել Է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, փոխանցում է Ria.ru-ն։

«Այսօր սկսվել է այդ առաքելության ծավալումը», - Բրյուսելում լրագրողներին ասել է Բորելը՝ եվրոպական գագաթնաժողովի մեկնարկից առաջ:
Նա նաև հայտնել է, որ մտադիր է եվրոպացի առաջնորդներին տեղեկացնել այդ առաքելության վերաբերյալ որոշման մասին, որն ընդունվել է ԵՄ ԱԳ նախարարների նիստում:
 
Հոկտեմբերի 17-ին Լյուքսեմբուրգում կայացած նիստում Եվրամիության 27 երկրների արտգործնախարարները պաշտոնապես հաստատել են 40 դիտորդների գործուղումը Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահման։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: