Հայ-ադրբեջանական հարաբերությունները՝ Պուտին-Ալիև հանդիպման առանցքային թեմա
Ռուսստանը պատրաստ է շարունակել հնարավոր աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում։ Այս մասին ասված է ՌԴ նախագահի մամուլի ծառայության՝ Պուտինի Ադրբեջան պետական այցի նախօրեին տարածված հայտարարության մեջ, որտեղ նշվում է նաև, որ Պուտինն ու Ալիևը Բաքվում կքննարկեն հայ-ադրբեջանական հարաբերությունները:
«Առանցքային խնդիրները մնում են խաղաղության պայմանագրի ստորագրումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի խթանումը, ենթակառուցվածքների ապաշրջափակումը ամենաբարձր մակարդակով 2020-2022 թթ. ձեռք բերված եռակողմ համաձայնագրերի հիման վրա»,-նշված է փաստաթղթում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 18-19-ը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով կմեկնի Ադրբեջան։