ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունների ձգձգումը լուրջ վտանգներ է պարունակում․ Բայրամով

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունների ձգձգումը լուրջ վտանգներ է պարունակում․ Բայրամով

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի արհեստական ձգձգումը լուրջ վտանգներ է պարունակում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, փոխանցում է APA-ն։

«Այսօր բանակցություններում քննարկել ենք հետկոնֆլիկտային կարգավորումը Հարավային Կովկասում։ Ադրբեջանը հանդես է գալիս այն տեսակետից, որ հակամարտությունը մնացել է անցյալում և կայուն խաղաղության համար պետք է համագործակցություն։ Ադրբեջանի դիրքորոշումը կայանում է բոլոր կողմերի կողմից եռակողմ հայտարարությունների լիարժեք կատարման անհրաժեշտության մեջ։ Բանակցային գործընթացի արհեստական ձգձգումը հղի է լուրջ վտանգներով»,-ասել է Բայրամովը։

  • Կիսվել: