հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հավայներում 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Հավայներում 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Աշխարհի գործող ամենամեծ հրաբխում՝ Մաունա Լոայում (Հավայան Մեծ կղզի) տեղի է ունեցել 5,7 մագնիտուդով երկրաշարժ, ինչը վնասել է խանութներ, մոտակա քաղաքում անջատվել է էլեկտրականությունը: Այս մասին հայտնում է NBC news-ը: 

Երկրաշարժը ցունամի չի առաջացրել։

Վերջին անգամ Մաունա Լոան ժայթքել է 2022թ. վերջին։ Այն հինգ հրաբուխներից մեկն է Մեծ կղզում, որն ամենահարավայինն է Հավայան արշիպելագում։

  • Կիսվել: