երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Հավայան կղզիներում ժայթքել է աշխարհի ամենահզոր հրաբուխներից մեկը

Հավայան կղզիներում ժայթքել է աշխարհի ամենահզոր հրաբուխներից մեկը

Հավայան արշիպելագի Մեծ կղզում ժայթքում է Կիլաուեա հրաբուխը, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը: Scripps News պորտալն այս հրաբուխն անվանել է աշխարհի ամենահզոր հրաբուխներից մեկը։ Ժայթքումը սկսվել է երեկ՝ դեկտեմբերի 23-ին, տեղական ժամանակով վաղ առավոտյան, որը Երևանի ժամանակով համապատասխանում է երեկոյին:

Ժայթքումն առաջինն էր վերջին մի քանի ամսվա ընթացքում. Կիլաուեան վերջին անգամ ժայթքել էր 2023 թվականի հունիսին: Սա  հրաբխի վեցերորդ ժայթքումն է վերջին չորս տարվա ընթացքում։ Նախորդ ժայթքումները տևում էին մեկ շաբաթից մինչև մեկ տարի:

Կիլաուեայի ժայթքման պատճառով ավիացիոն կարմիր կոդ է հայտարարվել , ինչը նշանակում է վտանգ օդային տրանսպորտի համար։

  • Կիսվել: