շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Հարված Գոլանի բարձունքներին. Իսրայելը հայտնում է 9 զոհի մասին

Հարված Գոլանի բարձունքներին. Իսրայելը հայտնում է 9 զոհի մասին

Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքները հրթիռակոծվել են Լիբանանի կողմից, ինչի հետևանքով 9 մարդ է մահացել, 34-ը՝ տուժել:

Ինչպես հայտնում են տեղի արտակարգ ծառայությունները, հարվածը հասցվել է Մաջդալ Շամս բնակավայրի մարզադաշտի ուղղությամբ: Վիրավորներից 10-ը երեխաներ են։

Իսրայելական կողմն արդեն մեղադրել է լիբանանյան «Հզբոլլահ» շարժմանը հարված հասցնելու համար: Կազմակերպությունը, սակայն, հերքում է իր մասնակցությունը։

  • Կիսվել: