կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հարուստների և տաղանդավորների համար. ԱՄԷ-ն օտարերկրացիներին կթույլատրի քաղաքացի դառնալ

Հարուստների և տաղանդավորների համար. ԱՄԷ-ն օտարերկրացիներին կթույլատրի քաղաքացի դառնալ

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) իշխանությունները առաջին անգամ թույլ են տվել օտարերկրացիներին քաղաքացիություն ստանալ: Նրանք օրենքում փոփոխություններ են կատարել, որոնք սահմանում են քաղաքացիների մի քանի կատեգորիաներ: Այս մասին հայտնում է WAM գործակալությունը:

«Նոր հրամանագիրն ուղղված է տաղանդավոր մարդկանց ներգրավմանը, որոնք կնպաստեն մեր զարգացմանը»,-հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ Շեյխ Մուհամեդ Իբն Ռաշիդ Ալ Մաքթումը:

Նախնական տվյալների համաձայն, ներդրումներ, գյուտարարներ, բժիշկներ, գիտնականներ և արվեստագետներ, ինչպես նաև նրանց ընտանիքները կկարողանան դիմել քաղաքացիություն ստանալու համար: Բայց յուրաքանչյուր կատեգորիա ունի իր սեփական կանոնները:

Օրինակ, ներդրողները պետք է ունենան անշարժ գույք ԱՄԷ-ում կամ արտոնագրեր, որոնք հաստատված են երկրի էկոնոմիկայի նախարարության կողմից: Բժիշկներն ու ինժեներները պետք է աշխատեն պետության համար անհրաժեշտ եզակի գիտական ոլորտներում և պետք է ունենան առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ: Իսկ գիտնականները պետք է ակտիվորեն ներգրավված լինեն հետազոտական գործունեության մեջ և ունենան հեղինակավոր մրցանակներ:

Դիմումները կքննարկվեն տեղական գործադիր իշխանության գրասենյակների և կառավարության կողմից:

Նախկինում երկիր այցելող տաղանդներն ապրում էին վիզաներով: ԱՄԷ-ն քաղաքացիների համար ունի սոցիալական ապահովության ամենահարուստ ծրագիրը: Պետությունը երաշխավորում է ոչ միայն աշխատանք, այլ նաև բնակարան ու հարմարավետ կյանք:

  • Կիսվել: