Հարիսը հայտարարել է, որ մասնակցելու է ԱՄՆ նախագահական ընտրություններին
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը պաշտոնապես հայտարարել է նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից առաջադրվելու իր մտադրության մասին։
«Ես Քամալա Հարիսն եմ և առաջադրվում եմ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի համար», – գրել է նա X-ում (նախկին Twitter):
Քաղաքական գործիչը հրապարակել է նաև քարոզարշավի տեսանյութ և կոչ արել համաքաղաքացիներին ֆինանսավորել իր քարոզարշավը։