ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Հարիսն ասել է, որ համաձայն չէ Թրամփի տեսակետին և չի միջամտի ԴՊՀ-ի գործունեությանը

Հարիսն ասել է, որ համաձայն չէ Թրամփի տեսակետին և չի միջամտի ԴՊՀ-ի գործունեությանը

ԱՄՆ փոխնախագահ և նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը շաբաթ օրը հայտարարել է, որ կտրականապես համաձայն չէ իր հակառակորդ՝ ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփի՝ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) վերաբերյալ տեսակետների հետ և խոստացել է չմիջամտել Կենտրոնական բանկի գործունեությանը, եթե հաղթի նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահական ընտրություններում, հայտնում է Reuters-ը։

Հարիսի կարծիքը կտրուկ հակադրվում է նախագահի հանրապետական ​​թեկնածու  ԱՄՆ նախկին նախագահի կարծիքին, որը հինգշաբթի հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահները պետք է խոսքի իրավունք ունենան Դաշնային պահուստային համակարգի վերաբերյալ:

«ԴՊՀ-ն անկախ կազմակերպություն է, և որպես նախագահ ես երբեք չէի միջամտի նրա  կայացրած որոշումներին,- Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում լրագրողներին է հայտարարել Հարիսը։- Հիմնական ուշադրությունը կհատկացվի տնտեսությունը և նրան, թե ինչ պետք է անենք ծախսերը նվազեցնելու, ինչպես նաև, ընդհանուր առմամբ, տնտեսությունն ամրապնդելու համար»:

Հուլիսին ԱՄՆ-ում գործազրկության մակարդակի աճը, որի մասին հաղորդվել էր անցյալ շաբաթ, համաշխարհային ֆոնդային շուկայում անկում առաջացրեց, որը շարունակվեց մինչև երկուշաբթի, մինչև բաժնետոմսերը մասամբ վերականգնվեցին:

Շատ ներդրողներ հրաժարվեցին ներդրումներ անել՝ ԱՄՆ-ում պոտենցիալ ռեցեսիայի մտավախության և այն պատճառով, և որ ԴՊՀ-ն ստիպված կլինի ի պատասխան ագրեսիվ գործել: Պատասխանելով այս մտավախությունների և ԴՊՀ-ի արձագանքի մասին հարցին, Հարիսն ասել է․ «Ինչպես գիտենք, այս շաբաթ որոշակի տատանում եղավ, բայց ամեն ինչ, կարծես, ինքնիրեն կարգավորվեց: Տեսնենք, թե ինչ կլինի... ինչ որոշումներ կկայացնեն հաջորդիվ»:

  • Կիսվել: