ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հարևանների հետ հարաբերությունները ՌԴ-ի համար առաջնահերթություն են. Պուտին

Հարևանների հետ հարաբերությունները ՌԴ-ի համար առաջնահերթություն են. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի համար առաջնահերթություն են հարաբերություններն իր ամենամոտ գործընկերների և հարևանների հետ, այդ շփումները պետք է կառուցվեն փոխադարձ շահերի հիման վրա:

Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ Պուտինն ընդգծել է, որ միջազգային ասպարեզում ՌԴ գործընկերների հետ հարաբերություններ կառուցելիս Մոսկվան միշտ կարևորում է ամենամոտ գործընկերների, ընկերների և հարևանների հետ հարաբերությունները:

ՌԴ նախագահը շեշտել է, որ Ռուսաստանի հարեւանների հետ առևտրատնտեսական և քաղաքական կապերի մակարդակը մշտապես աճում են, երկիրը ավանդաբար ելակետ է ընդունում այն, որ շփումները պետք է հիմնված լինեն միմյանց շահերը հաշվի առնելու վրա։ 

 

  • Կիսվել: