Հարավային Կորեայում քննչական խումբը ձերբակալման օրդեր է պահանջել պաշտոնանկ արված նախագահի համար
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի գործը հետաքննող քննչական խումբը նրան ձերբակալելու օրդեր է պահանջել: Այդ մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։
«Դիմումը ներկայացվել է Սեուլի արևմտյան շրջանային դատարան, խումբը ձերբակալության օրդերը պահանջել է այն բանից հետո, երբ Յուն Սոկ Յոլն անտեսել է հարցաքննության ներկայանալու երեք ծանուցագիրը»,-նշում է գործակալությունը։
Նախագահի ներկայացուցիչն ասել է, որ մտադիր է «պաշտոնական քայլեր» ձեռնարկել՝ ի պատասխան ձերբակալության օրդերի պահանջի։