կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
Հարավային Կորեան ընդլայնել է արգելված ապրանքների ցանկը ՌԴ և Բելառուս արտահանման համար

Հարավային Կորեան ընդլայնել է արգելված ապրանքների ցանկը ՌԴ և Բելառուս արտահանման համար

Հարավային Կորեայի արդյունաբերության նախարարությունը հունիսի 28-ին 243 միավորով համալրել է այն ապրանքների ցանկը, որոնք արգելել են Ռուսաստան և Բելառուս արտահանել՝ ռազմական նպատակներով  օգտագործելու  պատճառով: Այդ մասին տեղեկանում ենք Yonhap  գործակալությունից:

Գործակալության հաղորդագրության համաձայն՝ այս ցանկում ներառված են մետաղահատ սարքավորումները, օպտիկական սարքերի մասերը, սենսորները։ Այժմ Հարավային Կորեայի արդյունաբերության նախարարության ցուցակը բաղկացած է 1402 անուն ապրանքից։

  • Կիսվել: