Հարավային Կորեան նշել է ինքնաթիռի կործանման երեք հավանական պատճառ
Հարավային Կորեայում նշել են Jeju Air ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռի կործանման երեք հավանական պատճառ:
Ավիացիոն փորձագետները նշում են, որ հավանաբար շասսիի հետ կապված ինչ-որ անսարքությունն է եղել պատճառը եղել: Մուանի հրշեջ ծառայության ղեկավար Լի Չժոն Հյունը լրագրողներին հայտնել է, որ աղետի պատճառը, ըստ հաշվարկների, թռչնի հետ բախումն է կամ վատ եղանակը։
Բացի այդ, որպես երրորդ նախնական վարկած դիտարկվում է Մուանի օդանավակայանում թռիչքուղու ոչ բավարար երկարությունը։
Jeju Air ավիաընկերությունը մամուլի ասուլիսների ժամանակ հրաժարվել է մեկնաբանել վթարի պատճառը՝ ասելով, որ հետաքննություն է ընթանում: Համաձայն գլոբալ ավիացիոն կանոնակարգերի՝ Հարավային Կորեան քաղաքացիական հետաքննություն կանցկացնի վթարի վերաբերյալ: