կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հարավային Կորեան, ԱՄՆ-ն և Ճապոնիան դատապարտել են ԿԺԴՀ-ի միջուկային ծրագիրը

Հարավային Կորեան, ԱՄՆ-ն և Ճապոնիան դատապարտել են ԿԺԴՀ-ի միջուկային ծրագիրը

Հարավային Կորեան, Միացյալ Նահանգները և Ճապոնիան դատապարտել են  Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային ծրագրերը և մատնանշել Չինաստանի «ապօրինի» հավակնությունները Հարավչինական ծովում այս շաբաթ իրենց եռակողմ հնդխաղաղօվկիանոսյան երկխոսության առաջին հանդիպման ժամանակ, ասվում է  կողմերի համատեղ հայտարարության մեջ։ 

Երեք երկրները հայտարարությունը տարածել են ուրբաթ օրը Վաշինգտոնում հանդիպումից հետո, գրում է  Yonhap-ը։

Հանդիպումը գլխավորել են Հարավային Կորեայի փոխարտգործնախարար Չոն  Բեն Վոնը և նրա ամերիկացի և ճապոնացի գործընկերներ Դանիել Կրիտենբրինկը և Յասուհիրո Կոբեն։

«Նրանք դատապարտել են ԿԺԴՀ-ի անօրինական միջուկային և բալիստիկ հրթիռների ծրագրերի շարունակական զարգացումը, Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության աճը և մարդու իրավունքների լուրջ խախտումները», - ասվում է հայտարարության մեջ:

Երեք կողմերը նաև վերահաստատել են իրենց դիրքորոշումը Հարավչինական ծովում Չինաստանի «վերջին վտանգավոր և էսկալացիոն վարքագծի վերաբերյալ», ասվում է հաղորդման մեջ:

Բացի այդ, ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի ներկայացուցիչներն ընդգծել են իրենց երկրների դիրքորոշումները Թայվանի հարցում։

«Նրանք վերահաստատել են Թայվանի նեղուցի մյուս կողմում խաղաղության և կայունության կարևորությունը՝ որպես միջազգային հանրության անվտանգության և բարգավաճման անհրաժեշտ պայման», - ասվում է հաղորդման մեջ:

  • Կիսվել: