հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հաքան Ֆիդանը Մոսկվային և Կիևին բանակցային սեղանի շուրջ նստելու կոչ է արել

Հաքան Ֆիդանը Մոսկվային և Կիևին բանակցային սեղանի շուրջ նստելու կոչ է արել

Թուրքիան կարծում է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան հասել են նրա սահմանագծին, ինչին կարելի էր հասնել ռազմական ճանապարհով, հայտարարել է երկրի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ Մոսկվային և Կիևին բանակցային սեղանի շուրջ նստելու կոչ անելով, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մեր դիրքորոշումն այն է, որ երկու կողմերն արդեն հասել են նրա սահմանագծին, ինչին կարելի է հասնել ռազմական ճանապարհով: Մենք կարծում ենք, որ այժմ եկել է հրադադարի շուրջ երկխոսելու ժամանակը», - ասել է նա:

  • Կիսվել: